«Լսողության խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները» թեմայով սեմինար
Մայիսի 6-ին և 10-ին ՀՄԿ Բովանդակային բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Լսողության խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունները» թեմայով առցանց սեմինար՝ ՀՄԿ և ՏՄԱԿ-ների հատուկ մանկավարժների, սուրդոմանկավարժների համար:
Սեմինարը վարում էր ԼԽՈւԵ կրթահամալիրի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Լուսինե Բաբայանը:
Սեմինարավարի կողմից մանրամասն ներկայացվեցին նաև լսողության խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման կազմակերպումը հանրակրթական դպրոցներում, միջավայրի հարմարեցում (տեխնիկական, ֆիզիկական պայմաններ, հաղորդակցական միջավայր), ինչպես նաև՝ գնահատման թեմաները: