Մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Բերդի և Նոյեմբերյանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում
2021թ․ մայիսի 19-20-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետներ Ս. Հակոբյանի, Լ. Գարեգինյանի և Ք. Սահակյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Բերդի և Նոյեմբերյանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքը՝ ըստ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլաններում /ՄԱԾԱՊ/ սահմանված նպատակի: