ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։
Փաստաթղթով հստակեցվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների վարքականոններին ներկայացվող ընդհանրական պահանջները։
Նախագիծը միտված է կանոնակարգելու մանկավարժական աշխատողների հարաբերությունները աշակերտների, գործընկերների, ծնողների հետ։ Այն կարևորվում է՝
- ✦ համընդհանուր ներառական կրթության իրականացման համատեքստում բոլոր երեխաների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու,
- ✦ հասարակության մեջ անհատի ձևավորման գործում սեփական առաքելությունը գիտակցելու,
- ✦ յուրաքանչյուր աշակերտի անձնական կյանքը հարգելու,
- ✦ պատշաճ վարվեցողությամբ սովորողների մոտ վարքագիծ ձևավորելու
- ✦ և, ընդհանրապես, դասարանական մթնոլորտի պատասխանատվության հանգամանքն ի նկատի ունենալով։
Մասնակցեք քննարկմանը՝ ձեր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնելով e-draft հարթակում մինչև ս.թ. փետրվարի 11-ը` https://www.e-draft.am/projects/5299
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ