«Ներառող դասավանդման վերապատրաստման և մենթորական աջակցության կարողությունների զարգացման» երկշաբաթյա ծրագրի ավարտը
Սեպտեմբերի 20-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ընթացող ՀՀ կրթության, գիտություն, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագրի հավաքագրվող 60 մենթորների առաջին 15 հոգանոց խումբը հաջողությամբ ավարտեց «Ներառող դասավանդման վերապատրաստման և մենթորական աջակցության կարողությունների զարգացման» երկշաբաթյա ծրագիրը։