«Դպրոցներում 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների համար հատուկ մանկավարժական ծառայությունների ներդրումը» պիլոտային ծրագրի շրջանակում 2024թ հունիսի 6-7-ը «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը, Իրենա Պերիչը և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Զարուհի Հարությունյանը ՀՄԿ փորձագետների հետ այցելեցին նախապես ընտրված ծրագրում ընդգրկված դպրոցներ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ դպրոցի տնօրենների, տնօրենների ուսումնական գծով տեղակալների, բուժքույրերի հետ։
Հանդիպումների ընթացքում փորձագետները քննարկեցին դասարանների կահավորման, զննական նյութերի ընտրության և տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր, զրուցեցին աշակերտների հետ, ծանոթացան դպրոցներում առկա միջավայրային հարմարեցումներին։
Այնուհետև հանդիպում-քննարկումները շարունակվեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում․ մասնակիցները գործնական նոր հմտություններով համալրեցին իրենց մասնագիտական գիտելիքները։ Ծրագրի շրջանակում միջազգային փորձագետները ՀՄԿ գործընկերներին փոխանցեցին աջակցող տեխնոլոգիաների փաթեթ՝ այլընտրանքային հաղորդակցման սարքեր, որոնք վսահորեն կնպաստեն պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Հիշեցնենք, որ այս նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՅՈՒՆԻՍԵՖ – Հայաստանի (UNICEF Armenia) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։
11.06.2024