2023թ․ դեկտեմբերի 20-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության հետ համագործակցության շրջանակում անցկացվեց ութերորդ վեբինարը՝ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԳԼԽՈՒՂԵՂԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայցը։
Նա մասնակիցներին ամփոփ տեղեկատվություն փոխանցեց տեսողության գլխուղեղային խանգարման, այն առաջացնող պատճառների, ինչպես նաև դրա արդյունքում ի հայտ եկող վարքագծային առանձնահատկությունների, դրա վաղ հայտնաբերման կարևորության մասին: Բանախոսը վեբինարի մասնակիցների հետ կիսվեց տեսողության գլխուղեղային խանգարում ունեցող երեխաների հետ աշխատանքի սեփական փորձով և համապատասխան խորհուրդներ տվեց, թե ինչպես օգնել երեխային կիրառելու սեփական տեսողությունը առօրյա իրավիճակներում։ Նա ևս մեկ անգամ նշեց, թե որքան կարևոր է ախտորոշումը կամ ախտորոշում ենթադրելը, քանի որ վերականգնողական ծրագրերի մեջ վաղ ներգրավումը բարելավում է ոչ միայն տեսողութունը, այլ նաև երեխայի համընդհանուր զարգացումը։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
21.11.2023