ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը Covid-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ինչպես օգնել ծնողներին խթանել ներառումը հեռավար ուսուցման պայմաններում» և «Ինչպես օգնել ուսուցիչներին խթանել երեխայի ներառումը հեռավար ուսուցման մեջ» թեմաներով վերապատրաստումների շարքը` ուղղված արտակարգ իրավիճակի և հեռավար կրթության պայմաններում ԿԱՊԿ ունեցող երեխաների կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացմանը:
Դասընթացներն այս պահին իրականացվում են Լոռու մարզի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար, ովքեր իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն ուսուցիչներին և ծնողներին:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ և իրականացվելու են ՀՀ բոլոր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: