2019 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (այսուհետ՝ ՀՄԿ) տեղի ունեցան «Կազմակերպության նպատակային կառավարում և անձնակազմի մոտիվացիա» խորագիրը կրող քառօրյա թրեյնինգային ծրագրի 3-րդ և 4-րդ հանդիպումները, որոնք վարում էր ՀՄԿ տնօրեն Ա.Դավթյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Երևանի և ՀՀ մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և հատուկ դպրոցների տնօրեններ, տնօրենի տեղակալներ: Օրվա առանցքային թեմաներից մեկը աջակցման կենտրոններում պատշաճ ռազմավարություն և կառավարման հստակ մեխանիզմներ մշակելն էր, որոնք էլ խթան կհանդիսանան արդյունավետ և նպատակային աշխատանքի համար: Ի նպաստ օգտավետ աշխատանքի` կարևորվեց նաև կազմակերպություններում անձնակազմի ճիշտ ընտրությունը, աշխատակիցների համագործակցությունը, ինչպես նաև` մասնագետների տեղաբաշխումը` համաձայն յուրաքանչյուրի հմտությունների և կարողությունների: Կազմակերպությունների նպատակային կառավարման, ինչպես նաև երկարատև աշխատունակությունը պահպանելու գործում ընդգծվեց ժամանակի ճիշտ պլանավորման կարևոր դերը: Թրեյնինգային ծրագիրը եզրափակվեց թիմային աշխատանքի կազմակերպմանը խթանող տարբերակների պարզաբանմամբ: