Սթիվեն Քովի «Արդյունավետ մարդկանց յոթ հմտությունները» թեմայով սեմինար-պարապմունք
2018թ. հոկտեմբերի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ Սթիվեն Քովի «Արդյունավետ մարդկանց յոթ հմտությունները» աշխատության վրա հիմնված սեմինար-պարապմունքը, որը վարեց կենտրոնի հոգեբան Հասմիկ Ազատյանը: Սեմինարի ընթացքում կիրառվեցին համագործակցային մեթոդներ ու հնարներ, որոնք ապահովեցին անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ: Հետաքրքիր էին գործնական աշխատանքներն ու վարժանքները, ինչպես նաև՝ ցուցադրական օրինակները:
Սեմինարը կունենա շարունակական բնույթ, որի ընթացքում սեմինարավարը կներկայացնի հեղինակի աշխատությանը կից լսողական նյութերը: