2018թ. դեկտեմբերի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Ֆինլանդիայի Համաշխարհային առաքելությունների Պատմոս հիմնադրամի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աննելի Թուրյայի և ծրագրի համակարգող Լիլիթ Ալավերդյանի հետ: Հանդիպման ընթացքում Աննելի Թուրյան բարձր գնահատեց ՀՄԿ գործունեությունը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման տարբեր գործիքների արդյունավետ կիրառումը: Հաշվի առնելով կենտրոնում իրականացվող գործառույթների կարևորությունն ու մասնագիտական ռեսուրսի ապահովվածությունը՝ հիմնադրամի ներկայացուցիչը ՀՄ կենտրոնին հանձնեց երեխայի մանր մոտորիկան զարգացնող գործիքի կիրառման մենաշնորհը, ինչպես նաև՝ հիմնադրամի կողմից կազմակերպված 16-ժամյա սեմինարին ՀՄԿ մասնագետների մասնակցության վկայականները:
ՀՄԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնում կստեղծվի համապատասխան տարածք՝ գործիքը լիարժեք և նպատակային կիրառելու համար: