2019թ. մարտի 26-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ նույն կենտրոնում սոցիալական հարմարվողականության և զարգացման ծառայություններից օգտվող երեխաների ծնողների հետ հանդիպում, որի նպատակն էր՝ վեր հանել և քննարկել առկա խնդիրները, լսել ծնողների կողմից ներկայացվող առաջարկներն ու նկատառումները: Հանդիպմանը մասնակցել են թվով 15 ծնողներ, ՀՄ կենտրոնի տնօրինությունը, երեխաներին համապատասխան աջակցություն ցուցաբերող մասնագետները, ինչպես նաև՝ մանկավարժական համալսարանի մագիստրոսներ, ովքեր ցանկանում էին մասնագիտական գործնական հմտություններ և գիտելիքներ ստանալ երեխաների սոցիալական հարմարվողականության և զարգացման վերաբերյալ: ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը ողջունեց մասնակիցներին, վեր հանեց յուրաքանչյուր երեխայի խնդիրը և աջակցություն տրամադրող մասնագետների հստակ գործողությունները, ինչպես նաև՝ առաջարկեց ծնողներին խոսել խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր ծնող՝ ներկայացնելով իր երեխային կամ երեխաներին, միայն գոհունակության և շնորհակալական խոսք էր հնչեցնում: Նրանք տեսնում են իրենց երեխաների մոտ դրական փոփոխությունները նույնիսկ առաջին իսկ պարապմունքներից, երեխաները հաճույքով են այցելում Կենտրոն, սիրով ու ջերմությամբ են շրջապատվում մասնագետների կողմից: Ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչներն անմիջապես նկատում են տվյալ երեխայի մոտ դրական փոփոխությունները՝ կապված ուշադրության, շփման, հաղորդակցման հմտությունների հետ: Ծնողներն առաջարկեցին ավելացնել պարապմունքների քանակը, ավելի շատ խորհրդատվություն տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչներին և բազմամասնագիտական թիմի անդամներին:
Հանդիպում սոցիալական հարմարվողականության և զարգացման ծառայություններից օգտվող երեխաների ծնողների հետ
Previous article«Գնահատումը ներառական կրթության համակարգում: Վարքի գնահատումը դիտարկման միջոցով: Վարքի կառավարման տեխնիկաներ» թեմայով սեմինար
Next article Հանդիպում-քննարկում Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենների, հատուկ դպրոցների տնօրենների, փոխտօրենների, ՀՄԿ տնօրինության, գնահատողների, մեթոդիստների և ԿԳ նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ.Աղաջանյանի հետ![](https://hmk.am/wp-content/uploads/apollo13_images/tn2-1024x682-1-70iwpur8scecs9hw5zjyrg8bomb4y33je2.jpg)
![](https://hmk.am/wp-content/uploads/apollo13_images/20190319_143706-1024x540-1-70ifi9p0wek3w3crjgw3643ov8cmsqddka.jpg)
![](https://hmk.am/wp-content/uploads/apollo13_images/tn2-1024x682-1-70iwpur8scecs9hw5zjyrg8bomb4y33je2.jpg)