Հանդիպում-քննարկում «Լուսէ» վերականգնողական կենտրոնի տնօրենի և աշխատակիցների հետ
2019թ. փետրվարի 15-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հրավերով տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Լուսէ» վերականգնողական կենտրոնի տնօրենի և աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը և նույն կենտրոնի մասնագետները հյուրերին ներկայացրեցին կենտրոնի հիմնական գործառույթները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործընթացը: «Լուսէ» վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները շրջեցին կենտրոնում, ծանոթացան իրականացվող տարբեր աջակցությունների մատուցման տեսակներին, քննարկումներ ծավալվեցին համապատասխան մասնագետների հետ: Հանդիպման ավարտին նախանշվեցին համագործակցության և փորձի փոխանակման հետագա քայլերի ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: