Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․ փետրվարի 21-ին անցկացվեց տասնութերորդ վեբինարը՝ «ԶԳԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ» թեմայով։
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելեզիչը, Սենադա Յագարը և Անդրեա Պաուլիկը։
Վեբինարը ճանաչողական զարգացման չորս փուլերից առաջին՝ զգայաշարժողական փուլի մասին էր, որի ընթացքում բանախոսներն ամփոփ անդրադարձ կատարեցին զգայական ուսումնառության այնպիսի առանցքային հասկացությունների, ինչպիսիք են զգայական խթանը, զգայական մշակումը, զգայական ընդգրկումը և զգայաշարժողական ուսումնառությունը։
Նրանք հանգամանալիորեն ներկայացրեցին զգայական ընկալիչների թիրախավորված խթանման, միջավայրի հետ փոխգործակցության ժամանակ զգայական խթանի ընկալման, փոխանցման ու մեկնաբանման, զգայական մշակման դժվարությունները մեղմելուն ուղղված միջամտությունների և զգայաշարժողական ուսումնառության վերաբերյալ գործընթացները։
Վեբինարի մասնակիցները ծանոթացան զգայական խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, մասնավորապես՝ թե գործողությունների ինչպիսի հաջորդականություն մշակել նրանց կյանքի որակը բարձրացնելու, գործառնական հմտություններ զարգացնելու և շրջապատող միջավայրի նկատմամբ սոցիալական հասանելիություն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
24.02.2025