2026թ․ սեպտեմբերի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մեկնարկային հանդիպումը մենթորների և մշտադիտարկողների մասնակցությամբ։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն ընդգծեց ծրագրի արդյունավետ իրականացման կարևորությունը՝ որպես հանրակրթական դպրոցներում ներառական կրթության շարունակական զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություն։
Տնօրենը նշեց Ծրագրի հիմնական ուղղությունները, իրականացման ձևաչափը և ակնկալվող վերջնարդյունքները՝ անդրադառնալով նաև մենթորների և մշտադիտարկողների գործառույթներին, պատասխանատվության շրջանակին ու նախատեսվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ծրագրին միացած նոր մենթորներն ու մշտադիտարկողները։ Լ․ Մնացականյանը կարևորեց թիմային համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը՝ ընդգծելով նոր գործընկերներին աջակցելու անհրաժեշտությունը նրանց աշխատանքային գործունեության ընթացքում։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան խոսելու իրենց հուզող խնդիրների և առաջիկա անելիքների մասին, քննարկվեցին Ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Մեկնարկային հանդիպումը կարևոր քայլ էր Ծրագրի արդյունավետ կազմակերպման, միասնական աշխատանքային մոտեցումների ձևավորման և առաջիկա գործողությունների արդյունավետ պլանավորման ուղղությամբ։ Համագործակցված և համակարգված աշխատանքի միջոցով Ծրագիրը միտված է աջակցելու ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին՝ զարգացնելու ներառող դասավանդման հմտությունները և նպաստելու դպրոցական միջավայրում յուրաքանչյուր սովորողի լիարժեք մասնակցության և կրթության հասանելիության ապահովմանը։
15.09.2026

