Տոնի խորհուրդը արժևորելով՝ ձեզ ենք ներկայացնում ՀՄԿ կողմից մշակված և հրապարակված մասնագիտական ձեռնարկներից մի քանիսը, որոնք կնպաստեն կրթության կազմակերպման գործընթացի զարգացման և մանկավարժական գործունեության ընթացքում ծագող արգելքների հաղթահարման արդյունավետության բարձրացմանը։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1,
ՄԱՅՐԵՆԻ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մաթեմատիկա 1» և «Մայրենի 1» աշխատանքային գիրք-տետրերը, որոնք ներառում են նախաթվային և նախաայբբենական շրջաններ, կազմված են հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի առարկայական չափորոշչին և ծրագրին համապատասխան՝ հարմարեցված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման և ուսուﬓառության առանձնահատկություններին։
Աշխատանքային գիրք-տետրերում հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցուﬓերը։ Այստեղ ընդգրկված են տարատեսակ առաջադրանքներ, որոնց հիմքում ընկած է ուսուցման զարգացնող ուղղվածության սկզբունքը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ
«ՄԱՅՐԵՆԻ 1» ԵՎ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 1» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուղեցույցի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրերի կիրառության գործընթացում ուսուցիչներին մեթոդական աջակցության տրամադրումն է:
Ուսուցիչները հաճախ են բախվում դժվարությունների՝ ուսումնական ծրագիրը բոլոր երեխաների համար հավասարապես մատչելի դարձնելու գործընթացում։ Ուսումնական նյութի և ուսումնական գործընթացի հարմարեցման վերբերյալ տարբեր մոտեցումների և մեթոդների կիրառումը կօգնի ուսուցիչներին կրթական գործընթացը հասանելի դարձնել միևնույն դասարանում սովորող կրթական տարբեր կարիքներ ունեցող երեխաների համար։ Ձեռնարկում ընդգրկված են նաև «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաների առաջադրանքների մեթոդական մշակումները։
Գիրք-տետրերի և ձեռնարկի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են կայքի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում: