Հայկուհի Ադամյան | Բլոգ

Հայկուհի Ադամյան

ՀՄԿ տնօրենի տեղակալ

Հայկուհին Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի «Հատուկ մանկավարժություն և հոգեբանություն» ամբիոնի հայցորդ է, ունի դասվարի և հոգեբանի որակավորում, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ:

Աշխատելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ մասնակցել և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր` ուղղված աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև խորհրդատեղեկատվական հանդիպումներ և քննարկումներ՝ ներառական կրթության, երեխայի կրթության կազմակերպման, երեխաների կրթության համար անհրաժեշտ առանձնահատուկ պայմանների գնահատման և աջակցության տրամադրման թեմաներով:

Հայկուհու բլոգը հետաքրքիր է և մոտիվացնող:

Բլոգն ունի ենթաբաժիններ, որտեղ զետեղված են աշխատանքային տարատեսակ նյութեր, հարմարեցված գրքեր ու սոցիալական պատմություններ, որոնք կօգնեն երեխաների ուսուցումը դարձնել ավելի ինտերակտիվ և զվարճալի, իսկ գործնական խորհուրդները կօգնեն ուսուցիչներին և մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին հաջողության հասնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքում:

Skip to content