«Կրթությունը` պետության հենասյուն» ուսուցչական համաժողով 2024

Համաժողովի նպատակն է՝

Վեր հանել ժամանակակից հանրակրթության մանկավարժական մոտեցումների լոկալ դրսևորումները, միավորել ուսուցչական համայնքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, միասնական դաշտ բերել ժամանակակից դասավանդման մեթոդիկայի և ուսուցման ձևերի բովանդակությունը՝ նպաստելով մանկավարժական արդյունավետ փորձի առաջընթացին:


Համաժողովի խնդիրներն են՝

  • ✦ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները,
  • ✦ լուսաբանել մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի ասպարեզում կատարված հետազոտությունները,
  • ✦ վերլուծել հանրակրթական պետական չափորոշչի ներդրման արդյունքները, մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովը մասնակից ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, ուսումնասիրությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների ուսուցիչների հետ։

Ընդհանուր դրույթներ

Կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից է ուսուցչական համայնքի մտավոր ներուժի զարգացմանն օժանդակելը:

Համաժողովի աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն է տալիս բացահայտելու, քննարկելու, զարգացնելու յուրաքանչյուր ուսուցչի հնարավորությունները:

Skip to content