Համաժողովի նպատակն է՝
Վեր հանել ժամանակակից հանրակրթության մանկավարժական մոտեցումների լոկալ դրսևորումները, միավորել ուսուցչական համայնքի մտավոր ներուժը հանրակրթական պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, միասնական դաշտ բերել ժամանակակից դասավանդման մեթոդիկայի և ուսուցման ձևերի բովանդակությունը՝ նպաստելով մանկավարժական արդյունավետ փորձի առաջընթացին:
Համաժողովի խնդիրներն են՝
- ✦ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները,
- ✦ լուսաբանել մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի ասպարեզում կատարված հետազոտությունները,
- ✦ վերլուծել հանրակրթական պետական չափորոշչի ներդրման արդյունքները, մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:
Համաժողովը մասնակից ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, ուսումնասիրությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների ուսուցիչների հետ։
Ընդհանուր դրույթներ
Կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից է ուսուցչական համայնքի մտավոր ներուժի զարգացմանն օժանդակելը:
Համաժողովի աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը հնարավորություն է տալիս բացահայտելու, քննարկելու, զարգացնելու յուրաքանչյուր ուսուցչի հնարավորությունները: