«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մեկնարկ
2021թ․ հունվարին մեկնարկել է «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիրը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ուսուցիչների մասնակցությամբ։
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, որի ընթացքում ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, իրականացման փուլերը և նախատեսվող քայլերի հաջորդականությունը։
Հանդիպմանը հաջորդել են առցանց վերապատրաստումները։
Այսօրվանից սկսվել են գործնական աշխատանքները, որի ընթացքում մասնակիցները իրականացնելու են «Դասի վարում» և «Թեստային աշխատանք» առաջադրանքները։
Դե ինչ, մեկնարկը տրված է:
Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին՝ հետամուտ լինելով հետագա զարգացումներին: