Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցմանն ուղղված ծրագիր

Հանրապետական մանկավարաժահոգեբանական կենտրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմերպության հետ համագործակցության շրջանակում մեկնարկում է հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցմանն ուղղված ծրագիր:

2020թ․ դեկտեմբերի 24-ին վերոնշյալ ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության, Ստեփանավանի թիվ 2 հիմնական, Կառնուտի միջնակարգ և Սարիգյուղի միջնակարգ դպրոցների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն 2021 թվականին ծրագրում ընգրկված դպրոցներում նախատեսվում է անցկացնել «Բուլինգը, դրա դրսևորումները և կանխումը դպրոցներում» թեմայով ներմուծական դասընթացներ ուսուցիչների և ծնողների համար, ինչը հնարավորություն կտա ճանաչել “բուլինգ” երևույթն ու դրա կանխարգելման գործում բոլոր կողմերի, մասնավորապես մանկավարժների և ծնողների դերերը: Ծրագրի շրջանակներում «Փոփոխությունների թատրոն» կազմակերպության կողմից աշակերտների համար կազմակերպվելու են «Բուլինգ» թեմայով ինտերակտիվ ներկայացումներ, որոնք առավել հասանելի և հետաքրքիր եղանակով երեխաների մոտ կձևավորեն պատկերացումներ բուլինգի, դրա բացասական ազդեցության և հաղթահարման հարցերի շուրջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է միջազգային փորձագետների կողմից իրականացնել վերապատրաստման դասընթացների շարք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների համար: Դեկտեմբերի 24-ին մեկնարկեց դասընթացների շարքի առաջին հանդիպումը «Բուլինգ երևույթը, տարածվածությունը և դրա կանխարգելումը» թեմայով, որը վարեց «Գլոբալ թու լոքալ» շվեդական կազմակերպության նախագահ Իրինա Ալեվերտը։

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված վերջնարդյունքների (դասընթացների մոդուլներ, ձեռնարկներ, տեսաֆիլմեր և այլն) կիրառմամբ ՀՄԿ-ի մասնագետների կողմից նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների մանկավարժների և ՏՄԱԿ-ների մասնագետների վերապատրատումներ՝ նպատակ ունենալով նվազեցնել կրթական հաստատություններում բուլինգի դրսևորումները, ուժեղացնել մանկավարժների կարողությունները բուլինգին արձագանքման հիմնահարցերի շուրջ, երեխաներին առավել իրազեկ և պաշտպանված դարձնել նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց, և ընդհանուր առմամբ, նպաստել առանց բռնության միջավայր կերտելուն:

Skip to content