ՀԱՅԿՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆ | EDUARMENIA2022 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
ՀԱՅԿՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆ
Հայկուհի Ադամյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալն է։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ է, ունի դասվարի և հոգեբանի որակավորում, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու ավելի քան 15 տարվա փորձ:
Աշխատելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ մասնակցել և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր` ուղղված աջակցող մասնագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և բոլոր երեխաների համար հասանելի և մատչելի կրթական միջավայրի ստեղծմանը։