Հանդիպում-քննարկում վերապատրաստող մասնագետների հետ
ՀՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների վերապատրաստող մասնագետների հետ։ Հանդիպումը վարում էր ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը: Հանդիպման մասնակիցները, ովքեր ՀՊՄՀ դասախոսներ են՝ գիտական աստիճաններ ունեցող փորձառու մասնագետներ, ներկայացրեցին իրենց տեսլականը վերապատրաստման նախապատրաստական աշխատանքների և գործընթացի իրականացման փուլերի վերաբերյալ։
Նախանշվեց, որ ՀՄԿ կողմից իրականացվող տարրական դպրոցի դասվարների, Հայոց լեզու, Պատմութուն, Հասարակագիտություն, Աշխարհագրություն, Ինֆորմատիկա, Տեխնոլոգիա և Կերպարվեստ առարկաների վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն ս․թ․ օգոստոսի 16-ից: Դասընթացները կիրականացվեն ինչպես Երևանում /ՀՄԿ-ում/, այնպես էլ մարզերում: