ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2023Թ․

2023 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եվ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքների տարեկան հաշվետվություն

Play Video

ՀՀ պետական բյուջեի 2023 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է՝

  • մասնագիտական կարողությունների զարգացում
  • խորհրդատվություններ
  • մշտադիտարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի համատեղ գնահատումներ՝ ՏՄԱԿ–ների մասնագետների հետ, Գնահատման բողոքարկումներ
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում
  • բովանդակային մշակումներ
  • հանրային իրազեկում

Մասնագիտական կարողությունների զարգացում | վերապատրաստում

2023 թվականի ընթացքում ՀՄԿ կողմից իրականացվել իրականացվել է մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված թվով 263 վերապատրաստման դասընթաց ՏՄԱԿ-ների ՄՀ աջակցության ծառայություններ տրամադրող և ԿԱՊԿ գնահատումներ իրականացնող, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատող հանդիսացող թվով 7148 մասնագետների համար՝ թվով 70 հաստատություններում:

Դասընթացներն իրականացվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով:

Վերապատրաստման դասընթացների նպատակն է զարգացնել ուսուցիչների և աջակցող թիմերի կարողությունները մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, ինչպես նաև Անհատական ուսուցման պլանի մշակման և գնահատման գործիքների կիրառման գործընթացներում:

2023թ. մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված դասընթացներ

No Data Found

Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ` ըստ թեմաների և մասնակիցների բաշխվածության

Թեմաներ Վերապատրաստումների թիվ Մասնակիցների թիվ
Ուսուցչի օգնականի դերն ու գործունեությունը լսողության խնդիր ունեցող սովորողների հետ աշխատանքներում 20 510
Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում 45 875
Լսողության ծանր և խոր խանգարումներ ունեցող սովորողների կրթական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները 53 1480
Դասավանդման արդի միտումները 10 303
Անհատական ուսուցման պլան 24 626
Հնչյունային ռիթմիկայի կիրառման արդյունավետությունը՝ ուղղված լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի ձևավորման և շտկման գործընթացին 5 92
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը 24 621
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի տարածքային մակարդակի գնահատման գործիքակազմ 24 621
Ֆունկցիոնալ տեսողության գնահատում 14 317
Կիրառական վարքային վերլուծության տեսական և գործնական հիմունքներ 7 208
Կրտսեր դպրոցականների և դեռահասների տարիքային առանձնահատկությունները: Կոգնիտիվ ոլորտի հետազոտում և զարգացում 9 218
ԿԱՊԿ ունեցող աշակերտների աշխատանքի կազմակերպումը «Մայրենի 1» աշխատանքային գիրք-տետրերի հարմարեցված ուսումնական նյութերի միջոցով 1 50
Ստեղծագործական մտածողությունը զարգացնող մեթոդների կիրառումը լոգոպեդական աշխատանքում 1 40
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում «Աջակցող տեխնոլոգիաները լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթական գործընթացում» թեմայով դասընթաց 1 71
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակում «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողական ընկալման գնահատումը» թեմայով դասընթաց 1 68
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգի գործարկումը» թեմայով դասընթաց 9 219
Գունագիտությունը՝ որպես երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտման և զարգացման միջոց 1 30
Աուտիզմ ունեցող սովորողների ներառումն ուսումնական գործընթացում 1 36
Սոցիալական պատմությունները որպես աուտիզմ ունեցող երեխաների մոտ սոցիալապես ընդունելի վարքագծի ձևավորմանն ուղղված արդյունավետ մեթոդ 1 24
Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների կրթության կազմակերպման մանկավարժահոգեբական աջակցման ծառայություններ 10 711
Օգնիր օգնողներին 1 16
Առաջին հանդիպումը թատրոնի հետ 1 12
Ընդհանուր թիվ 263 7148

Խորհրդատվություններ

2023 թ-ի ընթացքում իրականացվել է թվով 2180 խորհրդատվություն՝ ՏՄԱԿ-ների և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական (դպրոցների և ՆՈՒՀ-երի մանկավարժներ, ուսուցչի օգնականներ, աջակցող մասնագետներ, ծնողներ) և վարչական  աշխատողների:

Խորհրդատվությունները տրամադրվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթաց
  • Մասնագիտական կարողությունների զարգացում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրում
  • Ուսումնամեթոդական նյութերի մշակում
  • Հաշվետվությունների ներկայացում
  • Իրավախորհրդատվություն

No Data Found

Կենտրոնի կողմից բոլոր խորհրդատվություններն իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով՝ հեռավար կամ տեղում։ Պլանավորված խորհրդատվությունների մեծ մասը տրամադրվել է ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում։

Մշտադիտարկում

2023 թվականի ընթացքում Կենտրոնի կողմից իրականացվել են ԿԱՊԿ գնահատման և ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման գործընթացների 763 մշտադիտարկում: Մշտադիտարկումներն իրականացվել են ՏՄԱԿ-ներում և դրանց ամրագրված ընդհանուր` 607 հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մշտադիտարկումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով`

  • ԿԱՊԿ գնահատման գործընթացի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման և ԿԱՊԿ գնահատման կարգերի և ընթացակարգերի մշտադիտարկում
  • ՄՀ աջակցության ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության մշտադիտարկում
  • Տվյալների բազայի վերլուծություն և մշտադիտարկում

No Data Found

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ՏՐԱՄԱԴՐում

2023 թ-ի ընթացքում ՀՄԿ կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել ԿԶԱՊԿ ունեցող 26 նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալիզացման, գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ապահովելու նպատակով:

26 երեխա

No Data Found

Կրթության կազմակերպմանն օժանդակող նյութերի մշակում եվ հրատարակում

ՀՄԿ կողմից մշակվել են ՏՄԱԿ-ների և ՆՈւՀ-երի մասնագետների մասնագիտական կարողությունների հզորացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների թվով 8 մոդուլներ:

2023 թ-ին ՀՄԿ կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և աշխատանքային գիրք-տետրեր:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
3-5 տարիքային խումբ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
6-10 տարիքային խումբ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
11-14 տարիքային խումբ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
15-18, 19 և բարձր

«ՄԱՅՐԵՆԻ»
ընթերցանության շրջան
աշխատանքային
գիրք-տետր

«ՄԱՅՐԵՆԻ 1»
ընթերցանության շրջան մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

«Մաթեմատիկա»
աշխատանքային
գիրք-տետր

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2»
աշխատանքային
գիրք-տետրի մեթոդական ուղեցույց ուսուցչի համար

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐ

«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐ

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐ

«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԳԻՐՔ-ՏԵՏՐ

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ։ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Ձեռնարկ մանկավարժների համար

ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԵՐԱՌՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ձեռնարկ մանկավարժների համար

ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ձեռնարկ մանկավարժների համար

Հանրային կապեր ԵՎ իրազեկում

2023 թ-ի ընթացքում կատարվել են լուսաբանման և իրազեկման աշխատանքներ Կենտրոնի գործունեության և ներառական կրթության ոլորտի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ։

No Data Found

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✓ 140-ժամյա վերապատրաստումներ (11 կրեդիտ)
✓ Մենթորական աջակցություն
✓ 2464 վերապատրաստված և մենթորական աջակցություն ստացած մանկավարժներ
✓ 1 ուսումնամեթոդական ձեռնարկի մշակում և տպագրություն

«ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի կողմից «ՋՐԱՇՈՒՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ներկայացման բեմականացում և բեմադրություն Հայ օգնության ֆոնդի (FAR) հետ համագործակցության շրջանակներում

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

2023 թ-ին գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել և իրականացվել են մի շարք ծրագրեր.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում

✓ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում
✓ Անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում և փորձարկում
✓ 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում
✓ Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում, ընթացակարգերի, ձևաթղթերի, մեթոդական և մասնագիտական ուղեցույցների մշակում, հետազոտությունների անցկացում

«Ընկալումների փոփոխություն – ուսուցիչների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» ներառական կրթության համատեքստում միջանձ­նային հաղորդակցման վերաբերյալ ուսուցիչների վերապատրաստման մոդուլի ուսումնասիրում, նյութի բովանդակային տեղայնացում։

USAID-ի ֆինանսավորմամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» CLASS ծրագրի շրջանակներում իրականացվել են`

ա) Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին ուսումնական հաստատություններում արձագանքման վերաբերյալ հետազոտության անցկացում,
բ) ծրագրում ընդգրված 45 դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների անցկացում,
գ) ուսուցիչների համար մեթոդական ուղեցույցի մշակում`

    «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈւԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՈԻՄ»
ՈՒՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

USAID-ի ֆինանսավորմամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» CLASS ծրագրի շրջանակներում իրականացվել են`

ա) Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին ուսումնական հաստատություններում արձագանքման վերաբերյալ հետազոտության անցկացում,

բ) ծրագրում ընդգրված 45 դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների անցկացում,

գ) ուսուցիչների համար մեթոդական ուղեցույցի մշակում`

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈւԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՈԻՄ» ՈՒՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Պերկինս միջազգային»

Վեբինարների շարք նախատեսված մանկավարժների և ոլորտի մասնագետների համար` միտված լավագույն փորձի փոխանակման միջոցով երեխաներին կրթական որակյալ ծառայություններով ապահովելուն։

UCLA FOCUS

Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) հետ համագործակցությամբ ընտանեկան սթրեսի հաղթահարման ուսումնական ծրագրի (FOCUS) շրջանակում վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

«Կորրիդորս՝ երկխոսություն համագործակցության միջոցով» ՀԿ

«Տրավմաների մասին տեղեկացվածությամբ աշխատանք սովորողների հետ» թեմայով վերապատրաստման դասընթացի իրականացում ուսուցիչների համար։

«ՆորԱրար» կրթական ՀԿ

«Օգնի՛ր կարդալ» ներառական ծրագրի իրականացում Լոռու մարզի ևս 10 դպրոցների համար. Ծրագրի նպատակն է զարգացնել դպրոցներից ներգրավված ուսումնական գծով անձնակազմի և Վանաձորի ու Ալավերդու ՏՄԱԿ-ների ներուժը փոխադարձ համագործակցության ու ընթերցանության ներառող դասավանդման միջոցով, որի առանցքում կարդալու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու հմտությունների զարգացումն է։

«Հավասար» կրթական հիմնադրամ

Հանրապետական մակավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» գիրք-տետրերի թվայնացում։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի չորրորդ փուլի իրականացում

Երևանի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 150 ուսուցիչներ մասնակցեցին տեսագործնական դասընթացի, որոնց հիմնական թեմաներն էին՝
✓ հաշմանդամության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական բնութագրի վերլուծություն,
✓ արվեստը որպես առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալ-մշակութային վերականգնման միջոց:

EduArmenia2023 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի իրականացում

✓ Աշխատաժողովի իրականացում
✓ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ
✓ 60-ից ավելի խոսնակներ Հայաստանից և Սփյուռքից
✓ 500-ից ավելի մասնակիցներ

lrutyan-dzayn-hk

«Լսողության ձայն» ՀԿ

«Լսողության խնդիրներ ունեցող երեխաների լիարժեք հարմարեցումներ ներառական կրթության մեջ» թեմայով աշխատաժողով:

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների եվ ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագիր

ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի իրականացում:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՄԿ-ի կողմից մշակված և հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների, աշխատանքային գիրք-տետրերի, նյութերի ու զարգացնող խաղերի ներկայացում
«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՏՔԻ ՓԱՌԱՏՈՆ - 4» Գլոբալ Բրիջ կրթահամալիր
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Skip to content