ՀՄ կենտրոնը միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ լրամշակում է ԿԱՊԿ գնահատման գործիքակազմը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակներում ևս իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց գնահատման նոր համակարգի ներդրում:
Վերոնշյալ գործընթացները համագործակցված և համահունչ իրականացնելու նպատակով հունվարի 26-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տ.Ստեփանյանը, ՀՄԿ տնօրեն Ա.Սվաջյանը, SOCIEUX+ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ, UNICEF-ի և UNFPA-ի հայաստանյան գրասենյակների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՄԿ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխայի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի և հաշմանդամության գնահատման թեստերի ընտրության, թարգմանության և վալիդացման շրջանակներում իրականացվելիք առաջիկա քայլերը: