ՀՄԿ | ՀԱՍԱՆԵԼԻ, ՄԱՏՉԵԼԻ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։

Իր գործառույթի շրջանակներում Կենտրոնն իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մեթոդական

ուղեցույցների, նյութերի և ձեռնարկների բովանդակային մշակումներ, ինչպես նաև գնահատման արդյունքների բողոքարկում, մշտադիտարկումներ և հանրային իրազեկման աշխատանքներ։

Կենտրոնում գործում են նաև այլընտրանքային նախագծեր՝ կավագործության սենյակ և ներառական թատերախումբ, որոնց միջոցով երեխաներն առնչվում են արվեստին, հաղորդակցվում միմյանց հետ՝ բացահայտելով իրենց ներուժն ու հնարավորությունները։

Կենտրոնը համագործակցում է պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր երեխաների համար մատչելի կրթական միջավայր և հնարավորություններ ապահովելու նպատակով։

Skip to content