ՀՄԿ | ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ժամանակակից աշխարհում հասարակության կողմից ներառականության ճիշտ ընկալման և վերաբերմունքի փոփոխության կարևոր նախապայման են տեղեկատվության հանրայնացումը և իրազեկվածության բարձրացումը։

Դրան են միտված Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների գործունեության լուսաբանման, տեղեկատվության հավաքագրման, մշակման և հանրայնացման

աշխատանքները, որոնք իրականացվում են Կենտրոնի կողմից տարբեր ձևաչափերով․ www.hmk.am կայք և սոցիալական հարթակներ /facebook, instagram, youtube/, լրատվական, տպագիր և էլեկտրոնային այլ միջոցներ։

ՀՄԿ-ն կազմակերպում է նաև աշխատաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, պանելային քննարկումներ, սեմինարներ, վեբինարներ, իրազեկող արշավներ և այլ միջոցառումներ՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը և նպաստելով տեղեկատվական պաշտպանունակության բարձրացմանը։

Skip to content