Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի մայրենիի և
մաթեմատիկայի աշխատանքային գիրք-տետրերի մշակման գործընթացում
հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների
ձևավորման ժամանակակից մոտեցումները, որոնց հիմքում ընկած է
ուսուցման շտկող-զարգացնող ուղղվածության սկզբունքը:
Ուսուցչի սույն
մեթոդական ուղեցույցում ներկայացված թեմաները և ընդգրկված
առաջադրանքների մեթոդական մշակումները խարսխվում են նշված
սկզբունքի վրա:
Ձեռնարկը նախատեսված է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Այն նախորդ՝ «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում» մեթոդական ուղեցույց ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է, որն այս անգամ ներկայացված է գործնական աշխատանքների՝ խաղերի և վարժությունների համակարգված ամբողջությամբ: Ձեռնարկում ներառված են սոցիալ-մշակութային տարբեր խմբերի, խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների տարիքային առանձնահատկություններին համապատասխան խաղերի և վարժությունների նկարագրեր՝ հստակ սահմանված նպատակներով, անհրաժեշտ նյութերով, ինչպես նաև՝ մեթոդական ցուցումներով:
Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մաթեմատիկա» առարկայի նախաթվային շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:
Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսումնկան հաստատությունների առաջին դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մայրենի» առարկայի նախաայբբենական շրջանի ուսումնառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսումնական նյութերի տրամադրումն է:
Հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, պայմանավորված ՔՈՎԻԴ-19 համավարակով, դարձավ դարի մարտահրավեր, որը հնարավորություն տվեց ձևավորելու և զարգացնելու ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության գործընթացին մասնակից լինելու արժեքավոր կարողություններ ու հմտություններ:
Հեռավար կրթության հմտությունները հնարավորություն կտան հետագայում էլ հաղթահարելու տարբեր պատճառներով կրթության շարունակականության հետ կապված խնդիրները:
Սիրելի՛ ուսուցիչ, հետևելով սույն ձեռնարկում ներկայացված խորհուրդներին, կարող եք կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը` ապահովելով դրա շարունակականությունը:
Սույն ձեռնարկը մշակվել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում և ուղղված է տան պայմաններում իրենց երեխաների կրթությանն աջակցող բոլոր ծնողներին, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին: Ձեռնարկում մատչելի լեզվով ներկայացված է, թե ինչ պայմաններ կարող են ստեղծել ծնողները, որպեսզի խթանեն իրենց երեխաների ներառումը հեռավար ձևաչափով կազմակերպված դասերին և պարապմունքներին: Ձեռնարկի հիմնարար հատվածը վերաբերվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախապատրաստմանը հեռավար ուսուցման, ինչպես նաև այդ պայմաններում նրանց հոգեկան առողջության և հուզական կայունության պահպանմանը: Ձեռնարկի բոլոր բաժինները հագեցած են բազմաթիվ հուշումներով և գործնական առաջարկներով, ներառում են ինչպես տեսական տեղեկություններ, այնպես էլ կիրառական խորհուրդներ: