Ցանկացած ծնողի երազանքն է առողջ ու երջանիկ զավակ մեծացնել: Երբեք չգիտենք, թե կյանքն ինչ անակնկալներ է պատրաստել յուրաքանչյուրիս համար:
«Հոդված 3» ակումբի ներկայացրած պատմությունը Կարինեի ու նրա տղայի մասին է։
Կարինեն դիմում է բոլոր նրանց, ովքեր բախվել են առողջական խնդիրներով երեխաներ մեծացնելու դժվարություններին ու կոչ անում ոչ մի րոպե չհիասթափվել ու գործել հանուն իրենց զավակների առողջության և ապահով կյանքի:
Ողջ ուժերն ու կամքը պետք է ուղղորդել երեխաների կրթությանը: Հաջողության գրավականը պատշաճ գիտելիքներն են, որևէ մասնագիտության տիրապետումը՝ արժանավայել կյանքով ապրելու համար: Ներառական կրթությունն ու դրա շրջանակներում երեխաների ծնողներին, մանկավարժներին ու նրանց կրթության մեջ ներառված/շահագրգիռ անձանց տրամադրվող համապատասխան գրականությունն ու օժանդակ միջոցները կընդլայնեն երեխաների կրթության արդյունավետությունը:
Կարդացեք պատմությունն ու երբեք մի հուսահատվեք: