Դեկտեմբերի 9-ին և 10-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում» և Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ «Կատարելագործված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրերի շրջանակներում իրականացվեց «ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» թեմայով երկօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ և ԱՍՀ նախարարությունների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՀՀ ՏՄԱԿ-ների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարները, դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող ծնողական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները`
- ✦ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի նոր նախագիծը․
- ✦ Դպրոցական և նախադպրոցական մակարդակում ԿԱՊԿ ունեցող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի և ընթացակարգերի նախագիծը,
- ✦ «Անհատական ուսուցման պլան» և «Կանխարգելիչ միջամտությունների պլան» ձևաթղթերի վերանայված տարբերակները,
- ✦ Կրթական գործընթացում աջակցող տեխնոլոգիաների կիրառման և ներդրման նախագիծը,
- ✦ ԿԱՊԿ ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը։
Հանդիպումն ավարտվեց կատարված աշխատանքների ամփոփմամբ, հնչեցին բազմաթիվ առաջարկներ, քննարկվեցին հետագա քայլերն ու դրանց իրագործման ուղիները։