Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին

Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին

  • Կենտրոնի շահառու հանդիսացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրում
  • Կենտրոնի շահառու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական ծառայությունների վերաբերյալ փաստաթղթերի վարում
  • Կենտրոնի շահառու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին խորհրդատվության տրամադրում
  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ՝ ՏՄԱԿ) մասնագետների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար պլանային ու ընթացիկ մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացում, մասնագիտական աջակցության և պլանային ու ընթացիկ խորհրդատվությունների իրականացում
  • Մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացման համար Կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի աշխատակիցների հետ համատեղ մոդուլների մշակում
  • Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև հանդիպում-քննարկումների իրականացում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, Հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացում
  • Կենտրոնի մասնագետների համար պլանային ու ընթացիկ մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացում, խորհրդատվության տրամադրում
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, դիդակտիկ պարագաների և հոդվածների մշակման նպատակով Կենտրոնի բաժինների հետ համատեղ աշխատանքների իրականացում
  • Առաջավոր փորձ ունեցող մասնագետների հետ համատեղ փորձի փոխանակման աշխատանքների կազմակերպում
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացի և ձևաթղթերի (Անհատական ուսուցման պլան /ԱՈՒՊ/, մշտադիտարկում և այլն) վերանայման ու մշակման գործընթացում ներգրավվածություն
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական նեղ մասնագիտական աջակցության գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում
  • Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում
Skip to content