Օգոստոսի 30-ին ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցություն տեղի ունեցավ նաև Լոռու մարզում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ և պլանավորված աշխատանքները, նոր չափորոշչի ներդրման, նոր մեթոդների և գործիքների կիրառման, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը վերաբերող ու մի շարք այլ հարցեր:
ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրման ընթացքը, արդյունքը և մի շարք փոփոխություններ, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարում:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը ներկայացրել ու պարզաբանումներ է տվել Լոռու մարզում 2022թ-ին նախադպրոցական համընդհանուր կրթության ներդրման ուղղությամբ կատարվող քայլերի, գործընթացի կազմակերպմանն նպաստող իրավական ակտերի, օրենսդրական փոփոխությունների, իրականացվող ծրագրերի և ոլորտին վերաբերող հարցերի վերաբերյալ։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ