ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի Ազգային Կոմիտեի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՀՄԿ — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում 2024թ․ հոկտեմբերի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց հանդիպում-խորհրդատվություն «Հանրակրթական դպրոցներում սովորող լսողության խնդիր ունեցող երեխաների կրթության կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների լսողության խանգարումներ ունեցող երեխաներին աջակցող մասնագետները։
Հանդիպումն անցկացրեց մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։
Քննարկվեցին լսողության խնդիր ունեցող երեխաների կրթության կազմակերպման առանձնահատկությունները և խնդիրները, որոնց գործնականում առերեսվում են մասնագետները լսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության կազմակերպման ընթացքում, առանձնացվեցին աջակցության հիմնական ուղղությունները, մեթոդաբանության ընտրության սկզբունքները և դրանց իրականացման ձևերն ու եղանակները։
09.10.2024