Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագիրը 2024թ-ի ընթացքում փաստացի ներդրվել է ՀՀ բոլոր մարզերում, որի շրջանակում կազմակերպվել և իրականացվել են նախատեսվող բոլոր գործողություններն ու միջոցառումները։
2024թ․ ծրագրում ընդգրկված մենթորների կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցների ուսուցիչները, ուսուցչի օգնականներն ու հոգեբանները, ինչպես նաև տնօրեններն ու ղեկավար անձնակազմերը. ընդհանուր առմամբ՝ ՀՀ 127 դպրոցների 2237 մանկավարժ (հերթական ատեստավորման դասընթացին մասնակցել է 46 ուսուցիչ):
Վերապատրաստման դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ՝ խորացնելով ներառող դասավանդման կարողություններն ու հմտությունները։ Համագործակցային ու կառուցողական մթնոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին են վկայում ուսուցիչների կողմից ուսուցման գործընթացում «դասավանդում ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար» սկզբունքով առաջնորդվելու միտումները։ Մենթորական աջակցությունը բոլոր վերապատրաստվող ուսուցիչներին շարունակական բնույթ է կրում։
ՀՄԿ-ի կողմից 2024թ. մշակվել է «ՆԵՐԱՌՈՂ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ» ձեռնարկի երրորդ մասը, որը նախատեսված է տեսամեթոդական աջակցություն տրամադրելու մանկավարժական աշխատողներին դասավանդման արդյունավետ մեխանիզմների, մեթոդների ու եղանակների ներդրման և կիրառման գործընթացում։
30.01.2025