Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ծրագրի շրջանակներում 2025թ․ մարտ ամսվա ընթացքում ծրագրի մենթորները հանդիպել են ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների անձնակազմերի հետ։
Հանդիպումների ընթացքում ի մի են բերվել ՏՄԱԿ-ների կողմից իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել ՏՄԱԿ-ների գործունեությանն առնչվող ամենատարբեր հարցերի, մասնավորապես՝ մենթորներ-ՏՄԱԿ–դպրոց կապին, նրանց համագործակցության կարևորությանը և արդյունավետությանը, իրավական փաստաթղթերում կատարված փոփոխություններին և դրանցով պայմանավորված գործողություններին, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի օգնականի դերին և աշխատանքային գործառույթներին, համատեղ դասավանդմանը, ԱՈՒՊ-ների լրացման ընթացակարգերին, կրթության արդյունավետության բարձրացման նպատակով համատեղ վերապատրաստումների իրականացմանը և այլն։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվել և իրականացվել են դասընթացներ, վերապատրաստումներ, սեմինարներ, բանախոսություններ, աշխատարաններ տարբեր արդիական թեմաներով․
- ✦ «Ժամանակակից մեթոդների և նախապես մշակված ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը ուսուցման գործընթացում»,
- ✦ «Սովորողների ուսումնական ռազմավարություններ»,
- ✦ «Համատեղ դասավանդում»,
- ✦ «Գնահատում»,
- ✦ «Մասնագիտական այրում և ինքնօգնության, ինքնախնամքի մեխանիզմներ»,
- ✦ «Google Drive-ի ձայնային մուտքագրում»,
- ✦ «Դեռահասների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները»,
- ✦ «Դասավանդման փորձառության վերլուծություն և ինքնավերլուծություն շարունակական մասնագիտական զարգացման համար»,
- ✦ «ՏՄԱԿ-ի հետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը ներառական կրթության համատեքստում»,
- ✦ «Գնահատման նոր համակարգը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գնահատումը»,
- ✦ «Ինքնախնամք դասավանդողների համար»,
- ✦ «Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառական կապեր»,
- ✦ «Ժամանակակից ուսուցման մեթորդներ, դասավանդման ռազմավարություններ, մոտեցումներ»,
- ✦ «21-րդ դարի մարտահրավերները պահանջում են լինել մեդիագրագետ» և այլն։
Վերապատրաստումներն ուղեկցվել են համապատասխան թեմաների շուրջ ինտերակտիվ քննարկումներով և գործնական առաջադրանքներով։
Հանդիպումների ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
- ✦ Մենթոր-ՏՄԱԿ-դպրոց համագործակցության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտներ,
- ✦ Ուսուցչի օգնական-ուսուցիչ համագործակցության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտներ,
- ✦ Ծնողների հետ համագործակցության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտներ,
- ✦ Որոշ դպրոցներում սովորողի գնահատման գործընթացի և ԱՈՒՊ-ի լրացման հետ կապված դժվարություններ։ Դիտարկվել են նաև առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված գործողություններ․
- ✦ ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ վերապատրաստումների, դասալսումների, պարբերաբար քննարկումների անցկացում,
- ✦ ՈՒՀՁ-ի և ԱՈՒՊ-ի թեմաներով վերապատրաստման դասընթացների կազմակերպում,
- ✦ Միջամտության և լրացուցիչ աջակցության կարիք ունեցող դպրոցների հետ համապատասխան աշխատանքների իրականացում,
- ✦ ՏՄԱԿ-ի տնօրեն-դպրոցը սպասարկող մասնագետ-մենթոր համատեղ աշխատանքների իրականացում, որի արդյունքում կատարվելու են դասալսումներ այն դասարաններում, որոնցում ընդգրկված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ,
- ✦ Սովորողի ԱՈւՊ-ում նպատակների սահմանման և գնահատման ժամանակ ծնողի լիարժեք ներգրավվածության հարցի կարգավորում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների խելամիտ հարմարեցումների անհրաժեշտությանը, դեպքերի վերլուծությանն ու այդ ուղղությամբ հետագա անելիքներին։
Դիտարկվել են դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն միտված գործողությունները։
Մենթորները ներկայացրել են ուսումնական հաստատություններում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ մանրամասնելով աջակցության քայլաշարը։ Մենթորների կողմից կարևորվել են նաև դպրոցներում բազմամասնագիտական խմբի հետ ակտիվ աշխատանքները, ուսուցչի օգնականների հաստիքի և գործառույթների ճիշտ կիրառումը, ուսուցիչների կողմից դրսևորվող կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը:
25․04.2025