«Շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով սեմինար
2021թ. հունիսի 7-ին ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց սեմինար՝ «Շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով, որը վարեց ՀՊՄՀ դասախոս, մ.գ.թ., դոցենտ, ՀՄԿ մասնագետ Մարիաննա Հարությունյանը: Սեմինարին մասնակցեցին ՏՄԱԿ-ների և ՀՄԿ հատուկ մանկավարժները:
Սեմինարը վարում էր ԼԽՈւԵ կրթահամալիրի տնօրեն, մ.գ.թ., դոցենտ Լուսինե Բաբայանը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին
✦ էրգոթերապիայի նպատակը,
✦ ԿԱՊԿ ունեցող երեխաներին մատուցվող էրգոթերապևտիկ ծառայության առանձնահատկությունները,
✦ էրգոթերապևտիկ միջամտության գործընթացը և այլ հարակից հարցեր:
Սեմինարավարը պատասխանեց մասնագետներին հետաքրքրող այլ հարցերի:
Նախատեսվող հաջորդ հանդիպումը կկրի առավել գործնական բնույթ, որի ընթացքում կլինեն խմբային աշխատանքներ և քննարկումներ: