«Ես և ներառական կրթությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում
2019թ. հունիսի 28-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ հանրակրթական դպրոցների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների սոցիալական մանկավարժների և կենտրոնի մասնագետների մասնակցությամբ «Ես և ներառական կրթությունը» թեմայով, որը վարում էր կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը։ Քննարկման նպատակն էր՝ վեր հանել կրթության ոլորտում սոցիալական մանկավարժների գործունեությանն առնչվող խնդիրները և պարզել, թե նրանք ինչպիսի աջակցություն են ակնկալում ՀՄԿ մասնագիտական խմբերից։
Ա.Դավթյանը նշեց, որ ՀՄԿ-ն կաջակցի թե՛ գործիքներով, թե՛ մեթոդներով։ Ինչպես նաև շեշտադրվեց այն հանգամանքը, որ սոցիալական մանկավարժի աջակցման ծառայությունը յուրաքանչյուր երեխայի համար է։