ՀՄ կենտրոնը Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում-քննարկում Սյունիքի, Արմավիրի և Լոռու մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենների, փոխտնօրենների և աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳ նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մարինե Աղաջանյանը:
Հանդիպման ընթացքում վեր են հանվել համընդհանուր ներառական կրթության ներդրման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներն ու խնդիրները, ներկայացվել են արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, և իրականացվել է փորձի փոխանակում ՏՄՀԱԿ-ների մասնագիտական խմբերի միջև: