2019թ. նոյեմբերի 1-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում «կլոր սեղան» ձևաչափով տեղի ունեցավ համատեղ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ.Աղաջանյանը, Երևան քաղաքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները և ՀՄԿ տնօրինությունը:
Զեկուցումով հանդես եկան ՀՄԿ վերապատրաստումների բաժնի ղեկավար Հ.Ադամյանը (Թեմա՝ «ՏՄԱԿ-ների մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցության ծառայությունների մշտադիտարկման արդյունքների ներկայացում») և Գորիսի ՏՄԱԿ-ի տնօրեն Հ.Շալունցը՝ համակողմանի ու մատչելի վերլուծությամբ ներկայացնելով Գորիսի ՏՄԱԿ-ի կառուցվածքը և գործունեությունը:
Հագեցած օրակարգով կառուցողական քննարկումը ցույց տվեց, որ փոխադարձ համագործակցությունը արդյունավետ աշխատանքի նախադրյալներից մեկն է: