Կլոր սեղան-քննարկում՝ Անհատական Ուսուցման Պլանի (ԱՈւՊ) տիպային ձևի վերանայման և լրամշակման նպատակով
2020թ․ հունվարի 17-ին համընդհանուր ներառական կրթության ներդրման շրջանակներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրինության կողմից կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ Անհատական Ուսուցման Պլանի (ԱՈւՊ) տիպային ձևի վերանայման և լրամշակման նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին ՀՄԿ տնօրենի պաշտոնակատար Ա․Մելիքսեթյանը, տնօրենի տեղակալներ Վ․Հովսեփյանը և Հ․Օհանյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր տնօրեն Ս․Թադևոսյանը, կրթության փորձագետ Վ․Կատինյանը, Վաղարշապատի ՏՄԱԿ-ի տնօրեն Հ․Հովհակյանը, ինչպես նաև կրթության ոլորտի տարբեր մասնագետներ։
Հանդիպումն անցավ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում, սահմանվեցին հետագա աշխատանքների կատարման հիմնական ուղղությունները։