«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում» թեմայով կլոր սեղան-քննարկում
Հոկտեմբերի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը վարեց ՀՄԿ վերապատրաստումների բաժնի ղեկավար Հ․Ադամյանը։
Հանդիպումն անցավ հետաքրքիր և կառուցողական մթնոլորտում։ Քննարկվող թեմայի շրջանակներում ՀՄԿ տնօրենի պաշտոնակատար Ա․Մելիքսեթյանը ներկայացրեց իր դիտարկումներն ու առաջարկությունները։
Քննարկումները լինելու են շարունակական: