2018թ. ապրիլի 23-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում կայացավ հանդիպում՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, UNICEF-ի, ESI-ի (Enabling Social Impact Consulting Group), Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ: Օրակարգային հարցը, որը վերաբերում էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքի գնահատման գործընթացին ՀՀ-ում ներկայացրեց ՀՄԿ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման մանկավարժական աշխատողների վերապատրաստման բաժնի պետ Հայկուհի Ադամյանը: Հաջորդ հարցը գնահատման արդյունքում ստացված տեղեկատվության մշակման, մուտքագրման և եզրակացության ստացման գործընթացն էր, որը ներկայացրեց ՀՄԿ Մշտադիտարկման, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ Ժորա Հարությունյանը: Նշված հարցերը ծավալվեցին ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխաններով:
Օրակարգային հաջորդ թեման ներկայացրեց ESI (Enabling Social Impact Consulting Group)-ից Հասմիկ Ղուկասյանը: Ներկայացվող նյութն էր՝ Հաշմանդամության սահմանման ընթացակարգերում ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների ներդրման շրջանակում տեղեկատվության հոսքի/փոխանակման նոր մոտեցումները: Նյութի ներկայացմանը հաջորդեցին քննարկումներ, հարց ու պատասխաններ, ինչպես նաև՝ որոշվեցին ծրագրի շրջանակներում նախատեսվող հետագա քայլերի հաջորդականությունն ու աշխատանքի պլանավորումը: