Հանդիպում ներառական կրթության բնագավառում առաջատար խորհրդատու Ալլիսոն դե Ֆրանկոյի հետ
2019թ. մայիսի 10-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ներառական կրթության բնագավառում առաջատար խորհրդատու Ալլիսոն դե Ֆրանկոյի հետ, ով Հայաստանում որոշակի ժամանակահատվածում ծավալելու է հետազոտական և խորհրդատվական գործունեություն կրթության բնագավառում:
ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը ներկայացրեց ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կանոնադրական գործառույթները, գործիքների մեթոդաբանությունն ու կառուցվածքը, համագործակցությունը պետական և հասարակական կազմակերպությունների հետ: Հյուրը նշեց, որ հանդիպումը մեկնարկային է և սիրով ակնկալում է հետագա գործակցության քայլեր: