ՀՄԿՀՄԿ
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Կառուցվածք
    • Բաժիններ
    • ՄՀ աջակցության ծառայություններ
    • Հաշվետվություն
  • Գործունեություն
    • Վերապատրաստում
    • Սեմինար
    • Խորհրդատվություն
    • Քննարկում
    • Հանդիպում
    • Մշտադիտարկում
    • Այլ
    • Հեռավար
      • Աջակցություն
      • Խորհրդատվություն
      • Վերապատրաստում
      • Սեմինար
  • Ծրագրեր
  • Տեղեկատվություն
    • ՀՀ ՏՄԱԿ-ներ
      • Սյունիք
      • Լոռի
      • Արմավիր
      • Երեվան
      • Շիրակ
      • Արագածոտն
      • Տավուշ
      • Կոտայք
      • Գեղարքունիք
    • ՀՀ հատուկ դպրոցներ
    • ՀՀ ՏՄԱԿ-ների ցանկ
  • Գրադարան
    • Օրենսդրություն
    • Առցանց գրադարան
    • Հրատարակություններ
    • Ձեվաթղթեր
    • Ուսումնաօժանդակ նյութեր
    • Մասնագիտական իրազեկում
    • Խաղեր
    • Տեսադարան
      • Վեբինար
      • Սոցիալական պատմություն
      • Տեսանյութեր
  • Բլոգ
  • ՀՏՀ
  • Հայտարարություն
    • Հայտարարություններ
    • Դասընթացներ
    • Թափուր աշխատատեղեր
  • English
26 Մարտի, 2019 by admin

Հանդիպում սոցիալական հարմարվողականության և զարգացման ծա­ռա­յու­թյուն­ներից օգտվող երեխաների ծնողների հետ

Հանդիպում սոցիալական հարմարվողականության և զարգացման ծա­ռա­յու­թյուն­ներից օգտվող երեխաների ծնողների հետ
26 Մարտի, 2019 by admin
2019թ. մարտի 26-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ նույն կենտրոնում սոցիալական հարմարվողականության և զարգացման ծառայություններից օգտվող երեխաների ծնողների հետ հանդիպում, որի նպատակն էր՝ վեր հանել և քննարկել առկա խնդիրները, լսել ծնողների կողմից ներկայացվող առաջարկներն ու նկատառումները: Հանդիպմանը մասնակցել են թվով 15 ծնողներ, ՀՄ կենտրոնի տնօրինությունը, երեխաներին համապատասխան աջակցություն ցուցաբերող մասնագետները, ինչպես նաև՝ մանկավարժական համալսարանի մագիստրոսներ, ովքեր ցանկանում էին մասնագիտական գործնական հմտություններ և գիտելիքներ ստանալ երեխաների սոցիալական հարմարվողականության և զարգացման վերաբերյալ: ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը ողջունեց մասնակիցներին, վեր հանեց յուրաքանչյուր երեխայի խնդիրը և աջակցություն տրամադրող մասնագետների հստակ գործողությունները, ինչպես նաև՝ առաջարկեց ծնողներին խոսել խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր ծնող՝ ներկայացնելով իր երեխային կամ երեխաներին, միայն գոհունակության և շնորհակալական խոսք էր հնչեցնում: Նրանք տեսնում են իրենց երեխաների մոտ դրական փոփոխությունները նույնիսկ առաջին իսկ պարապմունքներից, երեխաները հաճույքով են այցելում Կենտրոն, սիրով ու ջերմությամբ են շրջապատվում մասնագետների կողմից: Ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչներն անմիջապես նկատում են տվյալ երեխայի մոտ դրական փոփոխությունները՝ կապված ուշադրության, շփման, հաղորդակցման հմտությունների հետ: Ծնողներն առաջարկեցին ավելացնել պարապմունքների քանակը, ավելի շատ խորհրդատվություն տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ուսուցիչներին և բազմամասնագիտական թիմի անդամներին:
Previous article«Գնահատումը ներառական կրթության համակարգում: Վարքի գնահատումը դիտարկման միջոցով: Վարքի կառավարման տեխնիկաներ» թեմայով սեմինարNext article Հանդիպում-քննարկում Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենների, հատուկ դպրոցների տնօրենների, փոխտօրենների, ՀՄԿ տնօրինության, գնահատողների, մեթոդիստների և ԿԳ նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ.Աղաջանյանի հետ

Իրադարձություններ

Համընդհանուր ներառականության ներդրումը և դպրոցների վերակազմակերպումը

9 Ապրիլի, 2021 4:29 ե.

Մշտադիտարկում և խորհրդատվություն Լոռու և Շիրակի մարզերի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում

9 Ապրիլի, 2021 11:40 ա.

«Թմրանյութային կախվածություն. Արդյունավետ կանխարգելում և համագործակցություն դեռահասների ծնողների հետ» թեմայով սեմինար-հանդիպում

9 Ապրիլի, 2021 8:35 ա.


   ՀՀ, ք. Երևան, 0070, Քաջազնունի 12
+374 10 552495
  hmkentron.yerevan@gmail.com
        

Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքին (www.հmk.am) պարտադիր է:
© 2017 | ՀՄԿ ՊՈԱԿ | ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ


ԿԱՊ

   ՀՀ, ք. Երևան, 0070, Քաջազնունի 12
+374 10 552495
  hmkentron.yerevan@gmail.com

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
  info.hmkentron@gmail.com