Հանդիպում Ցյուրիխի հատուկ կարիքներով կրթության կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Քրիստինա Վալցերի և նույն քաղաքի «Երեխաների հիվանդանոցային դպրոց» համալսարանի դասախոս Քրիստինա Լեումաննի հետ
Եվս մեկ հաճելի և կարևոր հանդիպում ՀՄ կենտրոնում Ցյուրիխի հատուկ կարիքներով կրթության կիրառական գիտությունների համալսարանի դասախոս Քրիստինա Վալցերի և նույն քաղաքի «Երեխաների հիվանդանոցային դպրոց» համալսարանի դասախոս Քրիստինա Լեումաննի հետ: Հյուրերի համար սա առաջին այցը չէր Կենտրոն, սակայն ոգևորությամբ նշեցին, որ տեսնում են դրական բազում փոփոխություններ՝ բովանդակային և տեխնիկական առումներով: Մեր շվեյցարացի գործընկերները ծանոթացան գնահատման համակարգի մեթոդաբանությանը, տպագրված ձեռնարկներին, աջակցության մեխանիզմներին: Նշեցին, որ շարունակական համագործակցության արդյունքում կողմերը կունենան արդյունավետ ձեռքբերումներ: