2019թ. մարտի 27-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների, Գյումրու, Արթիկի, Աշտարակի հատուկ դպրոցների տնօրենների, փոխտօրենների, ՀՄԿ տնօրինության, գնահատողների, մեթոդիստների և ԿԳ նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ.Աղաջանյանի հետ: Հանդիպման նպատակն էր՝ վեր հանել նշված մարզերում համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում ի հայտ եկած խնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները:
ՀՄԿ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման մանկավարժական աշխատողների վերապատրաստման բաժնի պետ Հ.Ադամյանը ներկայացրեց ՀՀ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում վերջին երեք ամիսների ընթացքում իրականացրած մշտադիտարկման վերլուծությունը՝ վեր հանելով աշխատանքային ձեռքբերումներն ու թերացումները: Հանդիպման ընթացքում Կենտրոնների տնօրենները ներկայացրեցին իրենց առաջարկներն ու դիտարկումները, ինչպես նաև՝ նախանշվեցին հետագա գործողություններն ու հանդիպումները: