2019թ. փետրվարի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Կրթական ծրագրի պատասխանատու Լ.Նազարյանի, արտասահմանյան փորձագետներ Միխայլո Միլովանովիչի, Օլյա Յովանովիչի հետ: Հանդիպմանը ՀՄԿ տնօրեն Լ.Ասրյանը ներկայացրեց Կենտրոնի հիմնական գործառույթները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման ընթացակարգերն ու ռազմավարությունները, ՀՀ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ շարունակական կապն ու համագործակցության գործընթացները, գնահատման գործիքների մեթոդաբանությունը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Հյուրընկալվող կողմն ստացավ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պարզաբանումներն ու պատասխանները: Փորձագետ Օլյա Յովանովիչը բարձր գնահատեց Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները և նշեց, որ իր ստացած տպավորություններով ՀՄԿ-ն ամենալուրջ կազմակերպություններից է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցման գործում:
Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկումներով և նախանշվեցին հետագա համագործակցության քայլերը: