Հանդիպում-քննարկում Երևանի հատուկ դպրոցների տնօրենների, Գորիսի, Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների հետ
2019թ. ապրիլի 19-ին ՀՄ կենտրոնի տնօրենի նախաձեռնությամբ նույն կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Երևանի հատուկ դպրոցների տնօրենների հետ, որին հրավիրված էին նաև Գորիսի և Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները՝ փորձի փոխանակման և խորհրդատվության նպատակով: Երևանի հատուկ դպրոցների տնօրեններին ներկայացվեցին մանկավարժահոգեբանական ծառայությունների եռաստիճան համակարգը, մատուցվող ծառայությունների մեթոդաբանությունը, ծավալը: