ԻՐԱԶԵԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ
2026թ․ նոյեմբերի 12-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ՎՍՏԱՀԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾՆՈՂԻ ՀԵՏ» թեմայով դասընթաց, որին մասնակցում էին դպրոցահասակ երեխաների ծնողները։
Դասընթացավար, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը ներկայացրեց երեխաներին արդյունավետ լսելու, ապրումակցելու, արձագանքելու, նրանց խնդիրներին լուծումներ փնտրելու հստակ մեխանիզմներ։
Առաջարկվեցին «Օգտակար արտահայտություններ» և գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն նրանց ընկալել իրենց հույզերին համարժեք արձագանքը։ Կարևորվեց նախ՝ երեխայի հետ հաղորդակցությունը, և ապա՝ համապատասխան ուղղորդումը։
Բանախոսն անդրադարձավ տարբեր հույզերի վարքային արտահայտություններին, մասնավորապես՝ վախի քողարկված դրսևորումներին՝ տրամադրելով վախի պատճառների հայտնաբերման և հաղթահարման տարբեր մեթոդներ ու գործիքներ՝ պարզ քայլերի հաջորդականությամբ։
Իրական իրավիճակների քննարկման և ինտերակտիվ վարժությունների միջոցով ներկայացվեցին երեխայի մոտիվացիայի նվազման, դպրոցական անհանգստությունների, հասակակիցների հետ հարաբերությունների և կոնֆլիկտների հաղթահարման արդյունավետ մոտեցումներ։
Ծնողները ծանոթացան հաղորդակցման գործնական մեթոդների, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ երեխայի կարիքները, խթանել նրա ինքնուրույնությունը և ապահովել անհրաժեշտ աջակցություն։
16.11.2026

