Գյումրիի, Արթիկի, Արագածոտնի և Երևանի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների տնօրենների աշխատաժողով֊հանդիպումը ՀՄԿ տնօրեն Ա.Դավթյանի հետ
Հուլիսի 4֊ին տեղի ունեցավ Գյումրիի, Արթիկի, Արագածոտնի և Երևանի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների տնօրենների աշխատաժողով֊հանդիպումը ՀՄԿ տնօրեն Ա.Դավթյանի հետ։ Քննարկվեցին աջակցման կենտրոնների կանոնադրական գործառույթները, համապատասխան կառուցվածքի ձևավորման և ծառայությունների կազմակերպման խնդիրները, ինչպես նաև նախկին հատուկ դպրոցների աշխատակազմը աջակցման կենտրոններում պահելու, մասնագիտական կազմով փոխարինելու, մասնագետներին վերապատրաստելու և այլ հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել տնօրենների կառավարման կոմպետենտությունների զարգացման վերապատրաստումներ ՀՄԿ-ում, որը կվարի տնօրեն Ա․Դավթյանը։
Նպատակը՝ համատեղ ջանքերով ստեղծել ՏՄԱԿ-ների կառուցվածքային օրինակելի մոդել և մշակել դրանց կառավարման արդյունավետ ուղիները։
Ա.Դավթյանը նշեց, որ ՀՄԿ-ն կաջակցի թե՛ գործիքներով, թե՛ մեթոդներով։ Ինչպես նաև շեշտադրվեց այն հանգամանքը, որ սոցիալական մանկավարժի աջակցման ծառայությունը յուրաքանչյուր երեխայի համար է։