Ապրիլի 8-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Բուլինգի կանխարգելումն ու նվազեցումը կրթական միջավայրում» թեմայով ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ։
Խոսնակներն էին՝
✦ Արաքսիա Սվաջյան — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն,
✦ Իրինա Ալեվերտ — «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության նախագահ,
✦ Իվետտա Շահբազյան — Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի — երեխաների իրավունքների բաժնի պետ,
✦ Աիդա Մուրադյան — «Վորլդ վիժըն Հայաստան» կազմակերպության «Հասանելի սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար,
✦ Աշխեն Դաշյան — իրավական փորձագետ,
✦ Ալինա Մանուկյան — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագետ-հոգեբան։
Քննարկման հարցերն էին․
✦ բուլինգի հիմնախնդիրը ՀՀ դպրոցներում,
✦ բուլինգի նվազեցման և կանխարգելման հարցում մանկավարժների պարտականությունները,
✦ բուլինգի հիմնախնդրի իրավական կարգավորումները,
✦ կրթական միջավայրում բուլինգի նվազեցման համակարգային մոտեցումները:
Միջոցառումն իրականացվում էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Հանրակրթական դպրոցներում բուլինգի նվազեցում» ծրագրի շրջանակներում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Պանելային քննարկման ամբողջական տեսանյութ ➤➤